Հռոմի պապը սայթաքել է և ընկել. ինչպե՞ս է իրեն զգում 81-ամյա քահանայապետը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը սայթաքել է և ընկել. ինչպե՞ս է իրեն զգում 81-ամյա քահանայապետը. armeniasputnik.am

Հռոմի պապն ընկել է Վատիկանի Սբ. Մարթայի տուն վերադառնալիս, որտեղ գտնվում է նրա կացարանը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վերադառնալով Վատիկանի Սբ. Մարթայի տուն, որտեղ գտնվում է նրա կացարանը, սայթաքել է ու ընկել: Այդ մասին, լրագրողներին հայտնել է Սբ.աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բյորքը:

«Հանդարտվեք, նա իսկույն ոտքի է կանգնել և իրեն լավ է զգում»,-ասել Է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը 81-ամյա քահանայապետի մասին, բացելով մամուլի ասուլիսը՝ նվիրված երիտասարդության խնդիրների շուրջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի աշխատանքին:

Համանման միջադեպ տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսին Լեհաստան Ֆրանցիսկոս պապի առաքելական ուղեւորության ընթացքում: Այն ժամանակ Լեհաստանի մկրտության 1050-ամյակին նվիրված հանդիսավոր ժամերգության ժամանակ քահանայապետը սայթաքել էր աստիճանին, որը չէր նկատել, ու ընկել Էր: Հռոմի պապին օգնել էին ոտքի կանգնել հոգևորականները: Ոչ մեծ պատահարը, որը հայտնվել Էր հեռուստախցիկների օբյեկտիվներում, ոչ մի կերպ չէր ազդել արարողության ընթացքի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

armeniasputnik.am



Նման նյութեր