Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սևանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:
Արփա-Սևան թունելային ջրատարից այս տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 195 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր: 20 միլիոն խորանարդ մետր ջուր էլ Սևան է լցվել ստորերկրյա հոսքի միջոցով: Փոխարենը՝ Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 195 միլիոն 757 հազար խորանարդ մետր ջուր: