Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսության ակտիվացմանը զուգահեռ, կարծում եմ, 3-4 տարի հետո պետք է մեր երկրում կիրառել մարդուն աշխատած ժամերի քանակով վճարելու համակարգ։ Մեր երկրում աշխատավարձերի մասով ցավալի վիճակ է. Օրինակ` հաշվում են միջին աշխատավարձ բանկերում, դեղատներում, սուպերմարկետներում և այլուր ու ստանում 150-250 հազարի սահմաններում միջին թիվ, բայց չեն ասում, որ ղեկավար կազմը ստանում է 2-3 նույնիսկ 15 մլն դրամ, իսկ մյուս օղակներում այն աստիճանի կտրուկ է իջնում գումարի չափը, որ հասնում է 80-100 հազար դրամի։
Կուզենամ, որ մի օր այս հարաբերությունները կարգավորող օրենք մշակվի ու չմոռանանք, որ աշխատատեղ ստեղծել արտահայտությունը լսելիս պետք է նախ հարցնել, թե որքա՞ն ես վարձատրում մարդուն։ Շատ ցավալի մեկ փաստ էլ կա, դա մանկապարտեզներում և դպրոցներում աշխատող մարդկանց ստացած չնչին աշխատավարձներն են, այս մարդկանց մենք վստահում ենք մեր երեխաներին, ամեն առիթով վերահսկում, հաճախ անտեղի քննադատում, բայց նրանց ստացած չնչին գումարի մասին չենք խոսում։ Մի խոսքով` լիքը գործ կա, լավ է լինելու»:
Տնտեսության ակտիվացմանը զուգահեռ, կարծում եմ 3֊4 տարի հետո, պետք է մեր երկրում կիրառել մարդուն աշխատած ժամերի քանակով…
Gepostet von Zohrap Yeganyan am Dienstag, 9. Oktober 2018