
Հրապարակվել են թռիչքավայրէջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղևորների տարահանման կադրերը: Տեսանյութը զետեղվել է You-Tube-ի SakhaDay ալիքում:
Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես են ուղևորները փչովի սանդուղքով իջնում բացված ելանցքից այն ժամանակ, երբ Sukhoi Superjet-100-ի ֆյուզելաժը լիովին կպած է գետնին: Հոկտեմբերի 9-ին «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց:
Ջարդվել են հանրանավի շասսիի հիմնական հենարանները: Ինքնաթիռում եղել են 87 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ըստ նախնական տեղեկատվության՝ բժշկական օգնության է դիմել չորս մարդ: