Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, նախագահների և նրանց տեղակալների առաջադրում և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում:
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն`Հայկ Մարությանը: Նորընտիր ավագանիում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ: