Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, համացանցում տարածածված տեսանյութում երևում է տասնյակ աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքը Գլենդելի Հերբերտ Գուվերի ավագ դպրոցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի կեսօրին հայ աշակերտների և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ հիմնականում սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:

Գլենդելի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարել է, որ կռվի բուն պատճառի մասին ապատեղեկատվություն է տարածվում, սակայն իրենք շարունակում են աշխատել կատարվածի պատճառը պարզելու համար:

Կռվի ծագման պատճառների մի քանի վարկած է շրջանառվում: