Քենիայում 50 մարդ, այդ թվում՝ ութ երեխա է զոհվել ավտոբուսի վթարից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քենիայում 50 մարդ, այդ թվում՝ ութ երեխա է զոհվել ավտոբուսի վթարից

Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ: Այդ մասին հայտնել է Daily Nation տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Մոգերան, վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան Կերիչոյի օկրուգում: Վկաների տվյալներով՝ ավտոբուսը, որը նախատեսված է 67 մարդու փոխադրման համար, կտրուկ վերելքի ժամանակ դուրս է եկել ճանապարհից, բախվել ցանկապատին եւ շրջվել:

Ինչպես նշում է հրատարակությունը, ՃՏՊ-ի զոհ է դարձել մինչև հինգ տարեկան ութ երեխա: Իշխանությունների տվյալներով՝ տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, նրանց թիվը չի ճշտվում: Star թերթի տվյալներով՝ ընդամենն ավտոբուսում եղել է 52 մարդ; Միջադեպի մյուս հանգամանքները ճշտվում են: