Կոնստանտին Զատուլին. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է». «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Զատուլին. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ։

– Այս օրերին մեծ թվով պատգամավորներ արտահայտվում են արտահերթ ընտրություններին կողմ։ Ստացվում է՝ կոնսենսուս, ամեն դեպքում, առկա է, ինչո՞ւ է անհանգստություն առկա։

– Հիմա ամեն ինչ ՀՀ նախագահի ձեռքերում է, եւ նա կարող է դիմել Սահմանադրական դատարան կամ ստորագրել։ Սա արդեն Հայաստանի շատ ներքին գործերն են։ Բայց ես գիտեմ, որ փոփոխությունները ճնշումներից պաշտպանվելու համար էին, իսկ որ դրանք առկա են պատգամավորների հանդեպ, կասկածներ չկան։ Հենց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է։ Այս ամենը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Անընդունելի է ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ գործադրել պատգամավորների հանդեպ եւ մանիպուլյացիայի ենթարկել օրենքը, որպեսզի խորհրդարանը բերեն ինքնալուծարման։ Մենք մեծ անհանգստությամբ ենք այս ամենին հետեւում, որ ներկայիս իշխանությունները այդպիսի քայլերի են դիմում։ Այնպես չէ, որ մենք խառնվել ենք Փաշինյանի նշանակմանը, մենք նրան հաջողություններ ենք մաղթում։ Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ՀՀ քաղաքացիներն են ցանկանում արտահերթ ընտրություններ, եւ խորհրդարանն այլեւս չի ներկայացնում նրանց։

– Եթե նույնիսկ նրանք ցանկանում են ընտրություններ, ապա այդ հարցերը պետք է կարգավորել օրենքի շրջանակներում, այլ ոչ թե պատգամավորների հանդեպ ճնշումներով կամ բռնություններով։ Ներեցեք, ես ինքս պատգամավոր եմ, եւ ինձ դուր չի գալիս այդպիսի պահվածքը։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ



Նման նյութեր