Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզի Օսբոռնը հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին հայտն է Page Six-ը՝ վկայակոչելով երգչի կնոջը: Նշվում է, որ արտիստը վնասել է ձեռքը՝ խփելով դռանը: Աստիճանաբար վերքի տեղում այտուց է առաջացել, ինչից հետո Օսբոռնը դիմել է կլինիկա: Կատարողի արյան մեջ երկու վարակ են գտել:
Երաժիշտը մնում է հիվանդանոցում և հակաբիոտիկներ է ընդունում: Նախօրյակին նա լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով կլինիկայի անձնակազմից:
«Չեմ համբերում՝ րոպե առաջ դուրս գալու այստեղից: Շնորհակալություն բոլոր հիանալի բժիշկներին և բուժքույրերին, որոնք հոգ են տանում իմ մասին»,- գրել է նա:
Օզի Օսբոռնը Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկն է, խումբ, որն ազդել է ռոք-երաժշտության այնպիսի ժանրերի կայացման վրա, ինչպիսիք են հարդ-ռոքը և հևի-մետալը: Այժմ երաժիշտն ապրում է ԱՄՆ-ում: