
Երևանի վարչական շրջանները շուտով նոր ղեկավարներ կունենան: Ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք ունենք վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, որոնց մասին շուտով կիմանաք»,- ասաց նա:
Հայկ Մարությանը վստահեցրեց նաև, որ մայրաքաղաքում հանրային պահանջներին չհամապատասխանող ոչ մի շինություն այլևս չի լինելու: «Մնացած շինությունների մասով ուսումնասիրություններ կանցկացվեն»- ասաց նա: