
Այսօր լույս աշխարհ է եկել երգիչ Մհերի առաջնեկը։ Կինը՝ Արմինեն, նրան արու զավակ է պարգևել: Երջանիկ հայրիկը շտապել է իր ուրախությամբ կիսվել նաև սոցիալական ցանցի իր էջում։
«10.10.2018։ Աստված իմ, ես հայր եմ դարձել: Այսօր նոր քաղաքացի է ծնվել նոր Հայաստանում: Եվ սա հրաշալի է»:
Երեխային Անդրանիկ են անվանել։ Փոքրիկը ծնվել է 3.55 կգ քաշով և 53 սմ հասակով:
Նշենք, որ Մհերն ու Արմինեն ամուսնացել էին 2017 թվականի հունիսի 17-ին։