
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել Հայաստանում հերթական մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը:
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար կանցկացվի Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը: