Դժվար է ավելի երկիմաստ հայտարարություն անել, քան Քենիա կատարած պաշտոնական այցին ներկայանալ գլխարկով, որը խորհրդանշում է աֆրիկացիների շահագործումն ամբողջ աշխարհում։
Հենց սա էլ հաջողվել է անել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին Նայրոբի կատարած այցին։ Տեղացիների ուղեկցությամբ ավանդական սաֆարիին նա կրում էր գաղութային դարաշրջանի սպիտակ բևեռային գլխարկ՝ կատելոկ, որը Աֆրիկայում սևամորթներին շահագործող գաղութատերերի խորհրդանիշն էր։
Շատերը Մելանիայի այս քայլը ներկայացնում են որպես ամուսնուն քաջալերող քայլ. Դոնալդ Թրամփը բազմիցս է նսեմացրել աֆրիկյան պետություններն իր վուլգար արտահայտություններով։
Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ պնդում են, որ այս անհաջող կերպարը կարող է մեծ խնդիր դառնալ ԱՄՆ-ի համար՝ ցուցադրելով նախագահական աշխատակազմի կարծրատիպային և մակերեսային պատկերացումներն աֆրիկյան ժողովրդի և պատմության մասին։