Նյու Յորքի իշխանությունները թույլատրեցին երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի իշխանությունները թույլատրեցին երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն ստորագրել է կարգադրություն, որով թույլատրվում է երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում: Հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ դե Բլազիոն համապատասխան կարգադրությունն ստորագրել է հոկտեմբերի 9-ին, ինչի շնորհիվ Նյու Յորք քաղաքն ԱՄՆ-ում դարձել է հինգերորդը Կալիֆոռնիայի, Օրեգոնի, Վաշինգտոնի և Նյու Ջերսիի նահանգներից հետո, որտեղ արդեն թույլատրել են նշել երրորդ սեռը:

Նշված է, որ տրանսգենդեր-ակտիվիստները երկար ժամանակ պնդում էին, որ նման ուղղում ընդունվի: Ընդունված փաստաթղթի հիման վրա, ինչպես նշել է Reuters-ը, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց արական կամ իգական սեռին դասել, իրավունք ունեն գրավոր դիմում տալ ծննդյան վկայականում սեռական պատկանելության սյունակում նշումը «երրորդ սեռով» փոխելու մասին: Դիմում ներկայացնելու համար բժշկական տեղեկանք չի պահանջվում:



Նման նյութեր