Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Սա «Երևանի բանալի» հուշաձանն է Հյուսիսային պողոտայում:
Այն գտնվում է պողոտայի սկզբնամասում՝ Աբովյան փողոցի կողմից: Շատ լավ է, հրաշալի է, որ կա մեր 2800-ամյա մայրաքաղաքի բանալին խորհրդանշող այսպիսի հուշարձան: Բայց… Նկատած կլինեք հավանաբար, թե ինչպես են այստեղ մշտապես լուսանկարվում Երևան այցելած զբոսաշրջիկները՝ անցորդներին հարցնելով. ի՞նչ հուշարձան է սա, ի՞նչ է գրված բանալու վրա և ի՞նչ զինանշան է այստեղ պատկերված: Այստեղից մի առաջարկություն. կարծում եմ, նպատակահարմար կլիներ, որ հուշարձանի մոտ տեղադրվի մի ցուցանակ (իհարկե նաև անգլերենով), որտեղ հստակ նշված կլինի, թե ինչ հուշարձան է այն, ինչ զինանշան է և ով է հեղինակը»: