
Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը.
«Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը և 12-ը ՀՀ-ում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:
Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար:
Խնդրում եմ վաղը և մյուս օրը հնարավորինս զերծ մնալ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին և ՄՀՀ-ին հարակից փողոցներում:
Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:
Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ:
Խնդրում եմ տարածել»: