ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» է այցելել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Իր ելույթից հետո վարչապետը մոտեցել է արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակել նրա հետ:
Վարչապետը հարցրել է Սոֆյային՝ կարո՞ղ ենք լուսանկարվել, ինչին Սոֆյան պատասխանել է՝ իհարկե: