Արդա Թուրանը Ստամբուլում կոտրել է թուրք հայտնի երգչի քիթը
Advertisement 1000 x 90

Արդա Թուրանը Ստամբուլում կոտրել է թուրք հայտնի երգչի քիթը

«Իստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը գիշերային ակումբում կոնֆլիկտի է բռնվել: Այս մասին տեղեկացնում է Fanatik-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը զրույցի է բռնվել թուրք հայտնի երգիչ Բերկայ Շահին Օզլի Ադե Շահինի կնոջ հետ:

Վերջինս նշել է, որ եթե ամուսնացած չլիներ, ապա չէր կարող անտարբեր անցնել նման կնոջ կողքից:

Այդ դրվագից հետո Թուրանը կռվել է երգչի հետ: Արդյունքում Բերկայը հոսպիտալացվել և վիրահատվել է:

Միջադեպից հետո Թուրանը ներողություն է խնդրել: Նա ատրճանակով մուտք է գործել հիվանդանոց և Բերկային ասել, որ վերջինս կարող է նրան սպանել:

Հիշեցնենք, որ Թուրանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:

armsport.am