Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր գնացել Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցի ժամանակ:
Նախագահ Մակրոնին ուղեկցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆրանսիայի նախագահը նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այնուհետև Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց: