Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը
Advertisement 1000 x 90

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում նշեց, որ ցանկանում է արտահայտել այն անսահման ցավը, որ իրեն համակում է Շառլ Ազնավուրի մասին մտածելիս:

«Այնքան թանկ մի անձնավորություն, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին: Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը 100 տոկոս ֆրանսիացի էր, միևնույն ժամանակ 100 տոկոս հայ: Ինչպես ինքն է սիրում ասել, կցանկանար երկար լիներ մեր կողքին՝ արտահայտելու իր նվիրվածությունը սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր: Ֆրանսիական շանսոնյեի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդներ են ուղեկցել և դեռ կուղեկցեն, երկար կմնան մեր հիշողություններում: Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Նա, լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան,  մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում, բարձր է պահել Հայաստանի անունը: Մենք հավերժ երախտապարտ կլինենք իրեն: Նա հեռացավ մեզնից, բայց ներկա է մեր մտքերում: Նրա հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Անզնավուրի հավերժական ներկայությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: