Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, որքան ողորմելի ենք, որ ֆրանկոֆոն Հայաստանում չենք կարողանում նույնիսկ մի մարդ գտնել, որը համաժամանակյա կթարգմանի (կամ համաժամանակյա կկարդա, չգիտեմ) Ֆրանսիայի նախագահ Մակրոնի փառահեղ զգացմունքային, մշակութային, արժեքային համակարգ կրող խորը ելույթը, ուր նաև բազում մեծ խոնարհումներ կային լեզվին, մշակույթին, պատմությանը, համամարդկային արժեքներին:
Հայոց լեզուն, հավատացեք, այն խղճուկ լեզուն չէ, որ այդքան չարտահայտի այն, ինչ ասաց Ֆրանսիայի նախագահն իր մայրենի լեզվով: Հայոց լեզուն փառահեղ լեզու է, հավատացեք ու չարժեր ֆրանկոֆոն էս ազիզ օրով այդպես բռնաբարել Ֆրանսիայի նախագահի խոսքը::
Մակրոնի ելույթի համաժամանակյա թարգմանությունը ոչ մի աղերս չուներ Մակրոնի ելույթի հետ:
Լավ, ինչի՞ համար…»:
Լավ, որքան ողորմելի ենք, որ ֆրանկոֆոն Հայաստանում չենք կարողանում նույնիսկ մի մարդ գտնել, որը համաժամանակյա կթարգմանի…
Gepostet von Arayik Manukyan am Donnerstag, 11. Oktober 2018