«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը՝ այն բանից հետո, երբ ես հոկտեմբերի 16-ին կներկայացնեմ իմ հրաժարականը»: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:
Հիշեցնենք, վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետներում վրչապետ չընտրելու պարագայում խորհրդարանը ցրվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: