Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին:
Նա կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, ապա 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):