Ինչ գիտենք մենք Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ գիտենք մենք Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի մասին

Մենք շատ բան չգիտենք Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի մասին, բայց, փաստում ենք՝ նա հմայիչ է և ինքնատիպ ոճ ունի:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

45-ամյա խարիզմատիկ վարչապետի այցեքարտը նրա վառ գուլպաներ են:

Գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին Ջասթին Թրուդոն ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում շոկի էին երնթարկում հասարակությանը, իսկ հետո սկսվեց համընդհանուր հետաքրքրություն դրանց հանդեպ:

Ջասթին Թրուդոյը վարչապետ է ընտրվել 2015թ հոկտեմբերի 19-ին և նախարարների հետ հենց առաջին հանդիպմանը ներկայացել էր վառ գուլպաներով:

Ջասթին Թրուդոյի ամենատպավորիչ գուլպաները: Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե ինչ գուլպաներով է նա եկել Հայաստան:

Ոչ մի տարբերություն, թե ուր է գնում Կանադայի վարչապետը՝ Օբամայի հետ հանդիպման, Կանադայի խորհրդարան, հեռուստատեսություն թե որևէ կարևոր այլ միջոցառման՝ բազմագույն գուլպաները մշտապես ուշադրութայն կենտրոնում են: