ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կարևորեց ֆրանսերենով գիտական հետազոտությունների հրատարակումը
Advertisement 1000 x 90

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կարևորեց ֆրանսերենով գիտական հետազոտությունների հրատարակումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում:

«Կարևորում եմ գիտության դերը: Պետք է շատ գիտահետազոտական աշխատանքներ լինեն ֆրանսերենով: Այստեղ անգլերենի գերակշռություն ենք արձանագրում: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնենք: Մեզ անհրաժեշտ է նաև ֆրանսերենով ավելի շատ մամուլ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր»,- ասաց Ազուլեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձրաձայնեց նաև կրթության հասանելիության խնդիրը: Նա ընդգծեց հատկապես կանանց և աղջիկների համար բարձր կրթական մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը: Նա նկատեց` ներկա և հաջորդ սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների` բնապահպանական, ժողովրդագրական:

«Մեր պատասխանատվությունն այս ամենի համար շատ մեծ է: ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք շատ հարցերի պատասխաններ տալ»,- ասաց Ազուլեն:

Նա նշեց` ՖՄԿ-ի ջանքերի շնորհիվ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ են հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այս դրույթները հնարավորություն են ընձեռում պաշտպանել արվեստի ոլորտը:  «ՅՈՒՆԵՍԿՕ-ի որդեգրած սկզբունքները համընկնում են ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, նաև այս գագաթնաժողովում որդեգրած սկզբունքների հետ»,- նշեց Օդրե Ազուլեն:

Նա կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը ՖՄԿ-ի գործունեությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն իր ելույթում հիշատակեց նաև Շառլ Ազնավուրին:



Նման նյութեր