Արցախում զոհված զինվորի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին. armlur.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախում զոհված զինվորի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին. armlur.am

Հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները հանդես են եկել բողոքի ակցիայով: Նրանք հավաքվել են Գյումրու Սուրբ Մծբնա եկեղեցու բակում ու ներկայացրել բողոքը: Հարազատները չեն համակերպվում այն վարկածի հետ, որ զինվորը ինքնասպանություն է գործել:

Հարազատները պահանջում են դեպքի բազմակողմանի ուսումնասիրություն ու գնալու են մինչև վերջ, որպեսզի մեղավորները պատժվեն: Հարազատները օրերս նաև բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս քայլը ևս` որպես ուղերձ, ուղղված է երկրի վարչապետին: Հիշեցնենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

armlur.am