Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ մեդիա Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգը
Advertisement 1000 x 90

Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ մեդիա Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգը

«Գազպրոմ մեդիա» հոլդինգի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ТНТ, «Пятница», «Матч ТВ», ТВ-3, 2х2 և այլ հեռուստաալիքներ ղեկավարող «Գազպրոմ մեդիա Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի կառավարման ձևի փոփոխությանը, հայտնում է kommersant.ru-ն:

Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի վերոհիշյալ ենթահոլդինգը, սակայն կշարունակի զբաղեցնել տվյալ կառույցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը՝ պատասխանատու լինելով արտադրական ռազմավարության իրացման, նոր արտադրանքի որոնման, կոնտենտի ստեղծման ու պրոդյուսերների հետ փոխգործակցության համար:

Նրա լիազորությունները չեն փոփոխվել, քանի որ նա նախկինում էլ էր այս ուղղությունների համար պատասխանատու:

Ենթահոլդինգի ղեկավարման գործառույթը կփոխանցվի «Գազպրոմ մեդիա»-ին՝ Դմիտրի Չեռնիշենկոյի ղեկավարության ներքո:

finagent.am