Աշխարհի չեմպիոնը երեք րոպեում խուսափեց պարտությունից
Advertisement 1000 x 90

Աշխարհի չեմպիոնը երեք րոպեում խուսափեց պարտությունից

Աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Գենգամում ընկերական հանդիպում անցկացրեց Իսլանդիայի հետ:

Դեշամի թիմը հանդիպումն ավարտեց 2:2 հաշվով` խուսափելով պարտությունից միայն խաղավերջում:

Հաշիվը բացեց Բյարնասոնը, իսկ կրկնապատկեց Արնասոնը: Ֆրանսիացիները կրճատեցին հաշվի տարբերությունը 86-րդ րոպեին:

Ինքնագոլի հեղինակ դարձավ Էյոլֆսոնը: 89-րդ րոպեին էլ Մբապեն 11 մետրանոցից կարողացավ հավասարեցնել հաշիվը:

Ֆրանսիան իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Գերմանիայի հետ` մրցելով Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում հոկտեմբերի 16-ին: Իսլանդացիները հոկտեմբերի 15-ին կմրցեն Շվեյցարիայի հետ:

armsport.am