Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ կիրականացնի Մարալիկի քաղաքապետարանում: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: «Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, դիմել են մեզ, որպեսզի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ»,- ասաց Սանասարյանը:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրեց Մարալիկի քաղաքապետարանի դիմաց  բնակիչների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նա հակիրճ ներկայացրեց իրենց քայլերը: «Մենք հիմա սպասում ենք, որ Մարալիկի քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմը գան այստեղ: Ձեզ պետք է խնդրեմ, որ թողեք նրանք գան, հանգիստ ներս մտնեն: Մեր աշխատակիցները ներսում կլինեն, ես կգամ, ձեզ հետ կշփվեմ, իրենք էլ իրենց գործը կանեն»,- նշեց Սանասարյանը: