Մակրոնի կինը խոստովանել է` չի ցանկանում հեռանալ Հայաստանից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մակրոնի կինը խոստովանել է` չի ցանկանում հեռանալ Հայաստանից. armeniasputnik.am

Բարձրաստիճան տիկնայք այսօր շրջում են երևանյան թանգարաններում: Հայաստանյան մշակույթի հետ ծանոթանալուց զատ, Ֆրանսիայի նախագահի կինը նաև հուզիչ խոստովանություն է արել:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերը  շարունակում են ծանոթանալ Հայաստանի մշակույթին:

Այսօր առավոտից առաջին տիկնայք` ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, այցելում են թանգարաններ:

Նրանք արդեն եղել են Երվանդ Քոչարի և «Գաֆէսճեան թանգարանում»:

«Գաֆէսճեան թանգարանից» դուրս գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիտ Մակրոնը, պատասխանել է Հայաստանի մասին լրագրողների հարցերին:

«Շատ բան ավելի լավ հասկացանք` լինելով այստեղ և այլևս ցանկության չունենք հեռանալու: Այս արտառոց ուղևորության մասին երկար կհիշենք»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահի տիկինը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին` նման սրտաբաց ընդունելության համար:

armeniasputnik.am