
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-16-ը առանձին շրջաններում կրկին անձրևի հավանականությունը մեծ է։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 5-10 մ/վ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: