ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ՝ կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կգտնի լուծում, ըստ որի՝ վարչապետի տիկնոջ գործունեության համար նույնպես ֆինանսական հատկացումներ կլինեն պետական բյուջեից։
Աննա Հակոբյանը հրապարակային էլ է խոսել իր գործունեության ֆինանսավորման անհրաժեշտության մասին։ Նա այդ մասին խոսել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Աննա Հակոբյանը, խոսելով իր գործուղումների վրա կատարվող ծախսերի մասին, ասել է․
«Իմ գործունեությունը որևէ կերպ չի ֆինանսավորվում (խմբ․ պետական բյուջեից), այսինքն բավականին բարդ իրավիճակ է այդ առումով ստեղծված։ Ես մտածում եմ այդ հարցին պետք է որևէ լուծում տրվի՝ ինստիտուցիոնալ, որովհետև ամեն անգամ հնարավոր չէ բախվել այդ խնդրին»,- ասել է Աննա Հակոբյանը շեշտելով, որ նախկինում երկրի ղեկավարի տիկնայք չեն ստացել ֆինանսավորում, բայց ինքը աշխատում է և անելիքներ ունի։