Գաղտնիք չէ, որ լատիներենով ասված արտահայտությունները շատ ազդեցիկ են հնչում: Հավանաբար լատիներեն որոշ թևավոր արտահայտություններ դուք ինքներդ էլ գիտեք, իսկ եթե ոչ, ապա այժմ կծանոթանաք դրանց մի մասի հետ:
Quid quid latine dictum sit, altum viditur – Լատիներով ասված ամեն ինչ ինքը իմաստնությունն է:
Ex nihilo nihil fit – Ոչնչից ոչինչ է ծնվում: Այս արտահայտությունը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ ուզում ես ընդգծել, որ աշխատանքի մեջ կարևոր է միայն արդյունքը:
Etiam si omnes, ego non – Եթե բոլորը դա կանեն, ապա ես` ոչ:
Momento mori – Հիշիր մահվան մասին: Արտահայտությունը ծանրակշիռ հիշեցում է այն մասին, որ մենք ոչ մեկս էլ հավերժ չենք:
Mundus vult decipi, ergo decipiatur – Աշխարհը տենչում է խաբված լինել և ուրեմն թող խաբված լինի:
Invictus maneo – Շարունակում եմ անհաղթ մնալ:
Oderint dum metuant – Թող ատեն, միայն թե վախենան:
Carpe diem cras – Որսա պահը կամ ապրիր ներկայով: Շատ հարմար արտահայտություն է նրանց համար, ովքեր ուզում են ինչ-որ նոր բան փորձել:
Sic transit gloria mundi – Այսպես անցնում է աշխարհիկ փառքը: Այս արտահայտությամբ դիմում են Հռոմի պապին՝ իր գահակալությունը ստանձնելու պահին:
In vino veritas – Ճշմարտությունը գինու մեջ է: Հայերեն հնչում է` ինչ ուզում ես իմանաս, իմացիր հարբածից ու երեխայից:
Fortes fortuna adiuvat – Խիզախներին ճակատագիրն է օգնում:
Cogito Ergo Sum – Մտածում եմ, հետևաբար՝ ապրում եմ: Այս ճշմարտությունը պատկանում է փիլիսոփա Ռենե Դեկարտին:
Draco dormiens nunquam titillandus – Մի բարկացրեք քնած դևին: Այս արտահայտությունը Ջոան Ռոուլինգն իր գրքերում օգտագործել է՝ որպես Հոգվարթս դպրոցի կարգախոս:
Si vis pacem, para bellum – Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Այս խոսքերը վերագրում են հռոմեացի պատմաբան Կորնելիոս Նեպոտին:
Pacta sunt servanda – Պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Հանդիսանում է միջազգային և քաղաքացիական իրավունքների հիմնարար սկզբունքը:
Quando omni flunkus moritati – Եթե բոլորն ընկել են, դու էլ մեռած ձևացիր:
Dum Spiro, Spero – Քանի դեռ շնչում եմ, հույս ունեմ: Այս արտահայտությունը դարձել է ռուսական ստորջրյա հատուկ նշանակության ջոկատի և ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի կարգախոսը:
Aut inveniam viam aut faciam – Կամ կգտնեմ ճանապարհը, կամ ինքս այն կբացեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը