Երգիչ Ստաս Պիեխան հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգիչ Ստաս Պիեխան հոսպիտալացվել է

Ռուս էստրադային երգիչ Ստաս Պիեխան հիվանդանոցում է հայտնվել: Այս մասին արտիստը երկրպագուներին հայտնել է Instagram-ի իր էջում՝ լուսանկար հրապարակելով հիվանդանոցից:

«Կապրեմ, կերգեմ նույնպես… գլոբալ փոփոխություններ չեն լինի, հնարավոր է սննդակարգի, ռեժիմի և ծանրաբեռնվածության կարգավորում»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ սոցցանցում հրապարակված լուսանկարին կից գրել է երգիչը:

Պիեխան ընդգծել է, որ ներկա պահին նա ամբողջական հետազոտություն է անցնում: «Հուսով եմ, այս դասն ինձ բավական կլինի», -շեշտել է երգիչը:

Հոսպիտալացման պատճառները, սակայն, նա չի նշել:

tert.am