Քահանայապետ Պողոս VI-ը, որը Հռոմի պապի պաշտոնն զբաղեցրել է 1963-1978 թվականներին, հոկտեմբերի 14-ին պաշտոնապես դասվել է սրբերի շարքը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Վատիկանի ռադիոյի հաղորդագրությունը, Պողոս VI պապից բացի այսօր սրբադասվել է ևս 6 մարդ:
«Կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը գլխավորել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում անցկացված Սուրբ պատարագը, որի ժամանակ սրբերի շարքն է դասել Կաթոլիկ եկեղեցու 7 օրհնյալի», – ասվում է հաղորդագրության մեջ:
Սրբերի շարքը դասվել են Սան Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Արնուլֆո Ռոմերո Ի Գալդամեսը, որին կրակոցով սպանել էին Սուրբ պատարագի ժամանակ 1980-ին, իտալացի հոգևորականներ Ֆրանչեսկո Սպինելլին և Վինչենցո Ռոմանոն, քույրեր Մարիա Կատերինա Կասպերը և Իգնասիա Նասարիա Մարչ Մեսան, ինչպես նաև իտալացի սուրբ Նունցիո Սուլպրիցիոն: