
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի կարծիքով ընտրանին չէր թերագնահատել Ջիբրալթարին:
«Չեմ կարող ասել, թե ինչու խաղը չստացվեց: Գրեթե բոլոր հարվածները ուղիղ դարպասապահի վրա էին: Դրա համար չեմ կարող ասել, թե նա լավ խաղաց, թե մենք՝ վատ: Ոչ մենք չթերագնահատեցին մրցակցին: Երկրապագուներից կարող ենք միայն ներողություն խնդրել»,- ասաց Ղազարյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով: