
Չինաստանում ֆիթնես–կենտրոնի ղեկավարությունը պարտադրել է աշխատակիցներին՝ վարտիքներով վազել փողոցով՝ վաճառքի վատ արդյունքներ ցուցաբերելու համար։ Վազքի տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը։
Վազքի մասնակիցները լրագրողներին ասել են, որ ղեկավարի պատիժը, ում իրենք «խայտառակել են», ուրախությամբ են ընդունել։ «Կարծում եմ՝ սա լավ փորձություն էր մեզ համար»,– նշել է մեղավոր մենեջերներից մեկը։
Վազքին ընդհանուր առմամբ մասնակցել է 30 տղամարդ։ Կենտրոնի ղեկավարությունը կանանց համար այլ պատիժ է սահմանել. նրանց ստիպել են հրում վարժությունը կատարել։