
Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզի Արմեն Գյուլբուդաղյանցի պես տաղանդավոր մարզչին այսպիսի անհարմար վիճակում տեսնել: Ու որքան էլ նա պնդի, թե պարտության ամբողջ մեղքը իրենն է, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խայտառակության պատճառները ավելի խորն են: Դիցուք, այս օրերին բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին հավաքականի մարզումներից. դուք տեսա՞ք որևէ լուսանկար, որտեղ Հենոն ու Յուրան միասին էին, կամ որևէ դրվագ ֆիքսեցի՞ք նրանց ջերմ շփումից: Դժվար:
Սա մանրո՞ւք է: Մանրուք չէ՛:
Ու, կներեք ինձ, լավ է, որ պարտվեցինք: Թե չէ, մեր հավաքականի անհաջողությունները լոկ Ռուբեն Հայրապետյանով, Վարդան Մինասյանով կամ Յուրա Մովսիսյանի ներկայությամբ/բացակայությամբ պայմանավորողները դեռ երկար այդ հանգամանքները պիտի նշեին որևէ պատճառ:
Ես կարծում եմ, որ հավաքականին թարմացումներ, սուպեր թարմացումներ են պետք: Ֆուտբոլիստներ են պետք, որ երազում են խաղալ հավաքականում, ֆուտբոլիստներ են պետք, որ, կներեք, երազում են միլիոնատեր դառնալ, ու այդ ճանապարհին հավաքականը դիտարկում են որպես շանս:
Ի վերջո, Զավեն Բադոյանի, Արտակ Դաշյանի, Վահագն Այվազյանի, Գեղամ Հարությունյանի և ուրիշ ֆուտբոլիստների պես ֆուտբոլիստներ կան մեր տեսադաշտում: Եթե պարտվել, պետք է պարտվել նրանց հետ: Իսկ Արմեն Գյուլբուդաղյանցին պետք չէ քավության նոխազ դարձնել»:
https://www.facebook.com/arqmenik/posts/10212505341248853