Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե «կարմիր գծերը», կամերաների տուգանքներն ու արագաչափերը չվերացնեք, ուրեմն՝ դուք «լիցիմեռներ» եղել եք ու կաք, բացատրություններ չեն ընդունվում: Ավտոճանապարհային ոստիկանությանը տվեք ավելի շատ իրավունքներ, թող աշխատեն, կոպիտ խախտողներին թող զրկեն, բացահայտ խախտողներին տուգանեն, բայց քանի դեռ մեր երկրի փողոցները նշանները, լուսավորումը, ասֆալտի որակը, լուսարձակները, գծանշումները համապատասխան մակարդակի չեք հասցրել իրավունք չունեք ինձ տուգանել, քանի դեռ չեք սարքել կայանատեղիներ, իրավունք չունեք ինձ տուգանել կայանելու համար:
Կամերաները պահեք բացահայտելու համար հանցագործություններ, և խուլիգանական դիտավորյալ կոպիտ խախտում անողներին որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի և նրանց դեմն առնվի, իսկ մարդկանց ձեր իսկ սխալ նշանների, գծանշումների, բավականաչափ և պատշաճ ձևով արագությունը կարգավորող նշանների բացակայության պատճառով մի տուգանեք, մի թալանեք:
Թալան-թալան էիք գոռում` դուք փաստորեն դեմ էիք, որ իրենք թալանեն, դուք ցանականում էիք, որ դուք թալանեք: Թալանը, մնում է թալան` Ալոն է թալանում, թե Բլոն՝ ժողովրդի համար կապ չունի… Հայտարարեք, որ դուք ձևի համար էիք «պայքարում» դրանց դեմ, որ ժողովրդի աչքը մտնեիք, կամ էլ խոստովանեք, որ ձեզ էլ է դուր եկել դրանից «օգտվելը» Կամ էլ եղեք սկզբունքային և վերացրեք այդ թալանը մինչև ոլորտը կկարգավորվի, միայն օրինազանցներին ամնիստիա տալով չի, փաստորեն դուք օրինավոր քաղաքացիների դեմ էիք, եթե ներել եք չմուծված գումարները, խախտումների, ապա վերադարձրեք բոլոր իմ նման մուծողների գումարները, որ արդար լինի, թե չէ դուրս է գալիս՝ օրինավոր քաղաքացին պատժվում է, անօրենը՝ պարգևատրվում, նման «ժողովրդավարության» վրա ես թքած ունեմ…»:
Եթե «կարմիր գծերը», կամերաների տուգանքներն ու արագաչափերը չվերացնեք ուրեմն դուք «լիցիմեռներ» եղել եք ու կաք,…
Gepostet von Զաքարյան Արշակ am Sonntag, 14. Oktober 2018