Իրաքի Բասրայի նահանգում 111 հազար մարդ է թունավորվել անորակ խմելաջրից: Հոկտեմբերի 15-ին այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները: Տուժածների թվում է Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան:
Օգոստոսի սկզբին երկրի այդ հարավային նահանգում սուր խնդիր էր ծառացել՝ կապված ջրի պակասի և բնակչությանն էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումների հետ: Դրա հետևանքով տեղի բնակիչները դուրս էին եկել բողոքի ակցիաների, որոնք վերաճել էին անկարգությունների: Այն ժամանակ զոհվել էր 10 մարդ, հրկիզվել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, պետական հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կենտրոնակայանները, ինչպես նաև շիաների ռազմականացված կազմավորումների մասնաճյուղերը: