
Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումից զոհվածների թիվը հասել է հինգի: Այդ մասիհայտնել է Օդի դեպարտամենտի պրեֆեկտ Ալեն Տիրիոն:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի և երկու անհայտ կորածների մասին:
Տարերքի զոհերից մեկը Վիլարդոնել կոմունայի միանձնուհի է: Կյուկսակի կոմունայում տեղի մի բնակիչ վերքեր է ստացել տան փլվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացման առավելագույն կարմիր մակարդակ է հայտարարված Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում սաստիկ անձրևների պատճառով: