
Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Ավստրալիայում շրջագայության ժամանակ առաջին նվերն են ստացել իրենց առաջնեկի համար. այն մասին, որ Սասեքսի դքսուհին հղի է, նախօրյակին պաշտոնապես հայտարարել է Քենսինգթոնյան պալատը:
Ինչպես գրել է Associated Press-ը, նորությունը հանկարծակիի է բերել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրոուվին, որը պետք է ընդուներ Հարիին ու Մեգանին. սակայն նա հասցրել է օգնականներին ուղարկել գնումների և ապագա ծնողներին նվիրել խաղալիք կենգուրու ու պստլիկ ուգիներ:
«Առաջին նվերը ձեր մանկան համար»,- ասել է Քոսգրոուվը: