Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանն Արթուր Վանեցյանի քավորն է։ Վերջինս հերքել է լուրը և նշել, որ իր քավորը «սովորական մարդ է»։
«Ֆելիքս Ցոլակյանը ԱԱԾ հին աշխատողներից է եղել։ Երբ ես ընդունվել եմ ԱԱԾ, Ֆելիքս Ցոլակյանը եղել է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա։ Ֆելիքս Ցոլակյանին ես հարգում եմ որպես մարդ, որպես պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ։ Իմ քավորը սովորական մարդ է՝ Վարդան Կուլիջանյանը․ դա բոլորին հայտնի փաստ է»,-ասել է Վանեցյանը։