
Սոչիի Սքայպարկում տեղի է ունեցել բեյսջամփինգի չորրորդ փառատոնը: Մարզիկներն աշխարհի ամենաերկար կախովի կամուրջներից մեկից մեծ արագությամբ դեպի կիրճն են սլացել: Բեյսջամփերների շարքերը ոչ բոլորը կարող են համալրել, յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենա ինքնաթիռից առնվազն 200 ազատ անկում: