
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:
Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Համերգին ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու իր տիկինը։