Սպիտակ տունն իր դժգոհությունն է հայտնել ռեփեր T.I.-ի տեսահոլովակի առնչությամբ, որում «Մելանյա Թրամփը» մերկապար է պարում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպիտակ տունն իր դժգոհությունն է հայտնել ռեփեր T.I.-ի տեսահոլովակի առնչությամբ, որում «Մելանյա Թրամփը» մերկապար է պարում

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմն արձագանքել է ռեփեր T.I.-ի տեսահոլովակին, որում նկարահանվել է Մելանյա Թրամփի նմանակը, գրում է dailymail.co.uk-ը:

Տեսահոլովակում ռեփերը նստած է Սպիտակ տան Օվալաձև սենյակում՝ նախագահական աթոռին, իսկ Մելանյա Թրամփին հիշեցնող կինը մերկապար է պարում՝ հանելով բաճկոնը, որի վրա գրված է «Ինձ դա ընդհանրապես չի հուզում»:

«Ինչպես կարելի է: Զզվելի է: Բոյկո՛տ»,- ասել է Գրիշեմը:

Օրեր առաջ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել էր, որ վերջերս Տեխաս՝ ծնողներից բաժանված ներգաղթյալ երեխաների պահման կենտրոններ այցի ժամանակ կրած կանաչ բաճկոնի վրայի գրությունը, որը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուղղված է եղել իր քննադատներին, այդ թվում՝ որոշ ԶԼՄ-ների:

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփի կրած կանաչ բաճկոնի մեջքին սպիտակ տառերով գրված է եղել. «I really don`t care. Do U» («Ինձ դա ընդհանրապես չի հուզում: Իսկ ձե՞զ»):

«Դա ակնհայտ է, որ ես այն կրել էի ոչ երեխաների համար: Դա արվել է այն մարդկանց ու լրատվամիջոցների համար, որոնք ինձ քննադատում են»,- ասել էր ԱՄՆ նախագահի կինը ABC News-ին տված հարցազրույցում:

tert.am