
Ամերիկյան NBC հեռուստաալիքի «Այսօր» (Today) հաղորդաշարի կայքն անդրադարձել է Մեգան Մարքլի հղիության մասին լուրին և դքսի և դքսուհու ապագա երեխայի համար մի շարք հնարավոր անվանումներ առաջարկել:
Պարբերականի ներկայացմամբ՝ աղջկա դեպքում նրանք կարող են հետևել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի օրինակին և դստերն անվանակոչել հոր պատվին: «Որքան գեղեցիկ կլիներ փոքրիկ արքայադստերն անվանել հոր պատվին: Մեգան Մարքլի մտերիմ ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը նույնպես դստերը անվանել է Ալեքսիս-Օլիմպիա՝ հոր պատվին: Հարին և Մեգանը կարող են ոգեշնչվել դրանից և փոքրիկին անվանել Հենրիետա:
Հենրիետա տարբերակից բացի, աղբյուրն առաջարկել է նաև այլ անուններ՝ Դիանա, Էլեոնորա, Դորոթեա, Սոֆյա: Տղայի համար նախատեսված անունների շարքում նշվում են Էլվին, Արթուր, Ջեյմս, Նոբել, Սփենսեր անունները: