Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակից հետո ընտրանին ճիշտ ճանապարհի վրա է:
«Մեր հավաքականը կերպարանափոխվեց «դուխի», միասնականության, ինքներս մեզ հավատալու և այլ բաներ չլսելու հաշվին: Մենք հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք: Այս գոլը նվիրվում է բոլորին սկսած Արայիկ Խանդոյանից, բոլոր մեր հերոսներին: Եվ բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա հավատացել են ինձ: Պետք է շարունակենք այս ֆուտբոլային հեղափոխությունը ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մովսիսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: