Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկի բազմահարկ կայանատեղիի երկրորդ հարկից Մերսեդես մակնիշի մեքենա է ընկել: Մեքենան ընկել է ավտոլվացման կետի աշխատակցի մեղքով: Նա շփոթել էր արագացման և արգելակման ոտնակները, ինչի արդյունքում արագություն հավաքելով ընկել էր ներքև:
Մեքենայում գտնվում էր միայն ավտոլվացման կետի աշխատակիցը: Նա ստացել է թեթև վնասվածքներ: