Երկիր մոլորակի աղքատ բնակչության մեծ մասն ապրում է առավել բարեկեցիկ երկրներում։
Մոլորակի ավելի քան 1,9 միլիարդ բնակիչները կամ ընդհանուր թվի 26,2%-ն ապրում են օրական 3,2 դոլարով, իսկ 3,4 միլիարդը (այսինքն` բնակչության 46%-ը կամ ընդհանուր թվի մոտ կեսը)` 5,5 դոլարով։ Այս տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի զեկույցում, որը նվիրված է աշխարհի աղքատությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
2015 տարվա իրավիճակը նկարագրող զեկույցը նվիրված է չքավորության դեմ պայքարի համաշխարհային օրվան։
Ըստ այդ զեկույցի` աշխարհում կրճատվել է ծայրահեղ աղքատների (օրական 1,9 դոլարով ապրողների) թիվը, աղքատության վերացման տեմպերը նվազել են։ Համաշխարհային բանկն այս իրավիճակը կապում է այն փաստի հետ, որ աշխարհի աղքատ բնակչության մեծ մասը հիմա ապրում է առավել բարեկեցիկ երկրներում։
«Անհրաժեշտ է նշել աղքատության հավելյալ հատկանիշներն ու դիտարկել աղքատության խնդրի ավելի լայն ընկալումը», — նշում է բանկը։
Աղքատության խնդրի դեմ ամենաարագ տեմպերով պայքարում են Արևելյան Ասիան ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ աղքատ բնակչության 40%-ի եկամուտը 2010 — 2015 թվականներին աճել է միջինը 4,7%-ով։